Կոլումբիան բժշկական նպատակներով օրինականացրել է մարիխուանան
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը հրամանագիր է ստորագրել, որն օրինականացնում է մարիխուանայի աճեցումը և օգտագործումը բժշկական նպատակներով, փոխանցում է BBC-ն:
Նախագահի համաձայն` մարիխուանայի օրինականացման մասին որոշումը կօգնի երկրի բժշկությանն առավել արդյունավետ պայքարել տարբեր հիվանդությունների դեմ:
Ինչպես վստահեցրել է պետության ղեկավարը, իշխանությունների որոշումը չի հակասում թմրանյութերի շրջանառության վերաբերյալ երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին։










