Ֆրանսիան թույլ չի տվել մոտ 3.500 մարդու մուտքը երկիր արտակարգ դրության ընթացքում

08:41 • 23.12.15

Ֆրանսիան թույլ չի տվել մոտ 3.500 մարդու մուտքը երկիր` Փարիզում նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչությունների ֆոնին սահմանված արտակարգ դրության ընթացքում, հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնովը, գրում է BBC-ն։

 

Նախարարի խոսքով` իշխանությունները համարել են, որ այդ մարդիկ վտանգ են ներկայացնում անվտանգության և հասարակական կարգի համար։

 

Ավելի վաղ Ֆրանսիան սահմանային հսկողություն էր սահմանել` չնայած շենգենյան գոտուն անդամակցությանը։

 

Կազնովի տվյալների համաձայն` վերջին 2 տարվա ընթացքում Ֆրանսիայում կանխվել է առնվազն 10 ահաբեկչական հարձակում։

Ֆրանսիան թույլ չի տվել մոտ 3.500 մարդու մուտքը երկիր արտակարգ դրության ընթացքում