ՌԴ օդուժը ահաբեկիչների վերապատրաստման խոշորագույն ճամբար է ոչնչացրել Սիրիայում

21:00 • 23.12.15

ՌԴ Զինված ուժերը, որոնք ռազմական  գործողություններ են իրականացնում Սիրիայում, մոտ մեկ շաբաթ առաջ սիրիական ընդդիմությունից տեղեկություններ էին ստացել ահաբեկիչներ պատրաստող կենտրոնի մասին, որտեղ մեծ թվով վերապատրաստողներ էին գտնվում Սիրիայի հարևան երկրներից:  Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` ՌԴ օդատիեզերական ուժերը ոչնչացրել է այդ ճամբարը:


«Իդլիբ նահանգում Սու-34 ռմբակոծիչը ոչնչացրել է ահաբեկիչների խոշոր պարապմունքային ճամբարը, որտեղ մեծ թիվ էին կազմում Թուրքիայի տարածքով ժամանած  ԱՊՀ երկրների քաղաքացիները», - աղբյուրը մեջբերում է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին:


Նրա խոսքով` այդ տեղեկությունը ստացվել է միանգամից մի քանի աղբյուրից, որից հետո ստուգվել է մի քանի ալիքներով:

 

ՌԴ օդուժը ահաբեկիչների վերապատրաստման խոշորագույն ճամբար է ոչնչացրել Սիրիայում