Ինդոնեզիան մտադիր է քաղաքացիությունից զրկել ԻՊ-ի աջակիցներին

12:01 • 23.12.15

Ինդոնեզիայի իշխանություններն ակտիվ քննարկում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բոլոր աջակիցներին երկրի քաղաքացիությունից զրկելու առաջարկը։

 

Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, երկրի իշխանությունները ցանկանում են այնպես անել, որ ԻՊ-ի շարքերը համալրելու դեպքում տվյալ անձն անմիջապես զրկվի ինդոնեզական անձնագրից:

 

Ներկայում հարցը քննարկում են երկրի ոստիկանությունը, հակաահաբեկչական ծառայությունը, ինչպես նաև արդարադատության բնագավառի փորձագետները, որոնց միջև կան որոշակի տարաձայնություններ:

 

Ըստ տեղի հետախուզական ծառայությունների՝ Ինդոնեզիա է վերադարձել առնվազն 100 մարդ, որոնք Մերձավոր Արևելքում կռվել են իսլամիստ գրոհայինների շարքերում:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, տեղեկություններ կան այն մասին, որ ԻՊ-ը մտադիր է նոր «խալիֆայություն» ստեղծել Ինդոնեզիայի տարածքում։

 

Ինդոնեզիան մտադիր է քաղաքացիությունից զրկել ԻՊ-ի աջակիցներին