Ստամբուլի օդանավակայանում պայթյունի հետևանքով վիրավորված կինը մահացել է
Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան միջազգային օդանավակայանում՝ ինքնաթիռների կայանման հատվածում, գիշերը տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 վիրավորներից մեկը մահացել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ NTV հեռուստաալիքին հղումով։
Ավելի վաղ Ստամբուլի նահանգապետ Վասիլ Շահինը հայտնել էր, որ դեռ անհայտ պատճառներով օդանավակայանում որոտացած պայթյունի հետևանքով վիրավորվել է 2 հավաքարար։
Նշվում է, որ օդանավակայանում՝ ինքնաթիռների կայանման հատվածում, գիշերը տեղի ունեցած պայթյունը կարող է ահաբեկչություն լինել։ Ոստիկանությունը դիտարկում է բոլոր հնարավոր վարկածները, այդ թվում՝ ահաբեկչության վարկածը։










