Տոկիոյում 23.000-ից ավելի մարդ հավաքվել է կայսերական պալատի մոտ` միապետին ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորելու համար (լուսանկարներ)

12:15 • 23.12.15

Տոկիոյում 23.000-ից ավելի մարդ հավաքվել է կայսերական պալատի մոտ` երկրի միապետ Ակիհիտոյին ծննդյան 82-րդ տարեդարձի առթիվ շնորհավորելու համար։

 

Ինչպես նշում է ria.ru-ն, կայսրն ու նրա ընտանիքի անդամներն առավոտյան 3 անգամ հայտնվել են հավաքվածների առջև ու ողջունել նրանց։ 82-ամյա Ակիհիտոն ժողովրդին երջանկություն է մաղթել 2016 թվականին։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ կայսեր ծննդյան օրը Ճապոնիայում համարվում է ազգային տոն։ Այս կապակցությամբ քաղաքների փողոցները զարդարում են ազգային դրոշներով, իսկ բոլոր ցանկացողները կարող են բարեմաղթանքներ գրել նրան։

 

 

Տոկիոյում 23.000-ից ավելի մարդ հավաքվել է կայսերական պալատի մոտ` միապետին ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորելու համար (լուսանկարներ)