Երուսաղեմի հին քաղաքում հարձակում է տեղի ունեցել. կա 3 վիրավոր

19:20 • 23.12.15

Երուսաղեմի  հին քաղաքի դարպասների մոտ դանակով հարձակում է տեղի ունեցել այսօր կեսօրին, որի հետևանքով 3 մարդ է վիրավորվել:


Ինչպես հաղորդում է CNN-ը` Իսրայելի ոստիկանությանը հղումով, վիրավորներից երկուսի վիճակը լուրջ է, նրանց բոլորին բուժօգնություն է ցուցադրվել հենց դեպքի վայրում:


Ոստիկանապետի խոսքով` հարձակվողները երկուսն են եղել, որոնցից մեկը կրակոցով սպանվել է միջադեպի ընթացքում, մյուսը ձերբակալվել:

 

Երուսաղեմի հին քաղաքում հարձակում է տեղի ունեցել. կա 3 վիրավոր