Նրա համար մեկ է. Խոդորկովսկու ներկայացուցիչը մեկնաբանել է օլիգարխի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու որոշումը

16:32 • 23.12.15

«ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու մամուլի քարտուղարը մեկնաբանել է օլիգարխի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու ու նրան հեռակա կարգով կալանավորելու որոշումները:

 

«Նրա համար միանգամայն մեկ է, թե ինչ կանեն: Այս որոշումները որևէ կերպ չեն սահմանափակի նրա ազատ տեղաշարժը»,-մեջբերում է ria.ru-ն Կյուլե Պիսպանենի խոսքերը:

 

Մինչդեռ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Պուտինի կողմից Խոդորկովսկուն ներում շնորհելու փաստը չէր կարող որևէ կերպ խոչընդոտել օլիգարխի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելուն ու հեռակա կարգով կալանքի տակ առնելուն:

 

Ըստ Քննչական կոմիտեի տվյալների՝ արտասահմանում գտնվող Խոդորկովսկին մեղադրվում է 90-ական թվականներին Նեֆտեյուգանսկ քաղաքի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի ու գործարար Եվգենի Ռիբինի սպանությունները պատվիրելու համար։
 

Նրա համար մեկ է. Խոդորկովսկու ներկայացուցիչը մեկնաբանել է օլիգարխի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու որոշումը