Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

13:22 • 23.12.15

Ռուսաստանի Դաշնության իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին սեփականատեր, օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկու  նկատմամբ:

 

Ինչպես հայտնում է ria.ru-ն, այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

 

Հրաժարվելով այլ մանրամասներ հաղորդելուց` պաշտոնյան հավելել է, որ դատարանի որոշմամբ Խոդորկովսկին պետք է կալանքի տակ առնվի։

 

Նախորդ շաբաթ ՔԿ-ն արտերկրում գտնվող Խոդորկովսկուն հեռակա սպանության կազմակերպման մեղադրանք է ներկայացրել։  

 
Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել