Կիևում դիմակավորված տղամարդիկ ջարդուփշուր անելով ապամոնտաժել են մայթին տեղակայված ռեստորանը

23:37 • 23.12.15

Life news-ը տեղեկացնում է Կիևի  Jaguar Lounge ռեստորանում այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպի մասին, երբ  շուրջ 70 դիմակավորված տղամարդ մոտեցել են ռեստորանին, աշխատակիցներին ապամոնտաժման մասին ինչ-որ փաստաթուղթ ցույց տվել  և սկսել տեղաշարժել բացօթյա սեղանները:


Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները` մի քանի ոստիկանական մեքենա է ժամանել դեպքի վայր, սակայն օրինապահները ոչ մի գործություն չեն ձեռնարկել, այլ պարզապես հետևել են, թե ինչ է կատարվում: Այնուհետև արձանագրություն են կազմել:


Ռեստորանը հասցված վնասը գնահատել է 6 մլն գրիվնայի չափով:


Ինչպես պարզվում է բազմաթիվ բողոքներ են եղել ռեստորանի հասցեին, իսկ բացօթյա սեղանները փակում էին մայթը: Ոստիկանությունում նշել են, որ տեղի ունեցածն իսկապես ապամոնտաժում է եղել, քանի որ ռեստորանի աղմուկից տառապում էին տասնյակ բնակիչներ:

 

Կիևում դիմակավորված տղամարդիկ ջարդուփշուր անելով ապամոնտաժել են մայթին տեղակայված ռեստորանը