Պեսկովը մեկնաբանել է Amnesty International-ի՝ Ռուսաստանին մեղադրող զեկույցը

16:51 • 23.12.15

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի ստացել Amnesty International իրավապաշտպան կազմակերպության զեկույցը,  որում խոսվում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից Սիրիայի տարածքում քաղաքացիական օբյեկտների հարվածներ հասցնելու մասին, տեղեկացնում է Lenta.ru-ն:

 

«Իսկ ո՞ւմ են նրանք ուղարկել: Ո՛չ, ես չեմ տեսել»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլում տեսե՞լ են արդյոք Amnesty International-ի զեկույցը, որը կազմակերպությունը հրապարակել է դեկտեմբերի 23-ին:

 

Պեսկովը նշել է, որ ռուսական օդուժի գործողությունների մասին ողջ տեղեկատվությունը գտնվում է ՌԴ պաշտպանության նախարարության տրամադրության տակ։


«Այդ մանրամասները՝ կապված գործողությունների իրականացման հետ, ունի միայն ՊՆ-ն»,-ասել է նա:

 

Ավելի վաղ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել էր, թե տեղեկություններ ունի, որ ռուս զինծառայողները կապ ունեն Սիրիայում առնվազն 200 խաղաղ բնակչի սպանության հետ։

Պեսկովը մեկնաբանել է Amnesty International-ի՝ Ռուսաստանին մեղադրող զեկույցը