Ըստ հաղորդման` նախաքննություն իրականացնող քննիչը կատարել է պաշտոնեական կեղծիք

15:56 • 23.12.15

Շիրակի մարզի դատախազության դատախազի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում գործով վկա Ջուլիետա Հ.-ն հայտարարել է, որ նույն քրեական գործի նախաքննությունն իրականացրած ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի կողմից կազմված առերես հարցաքննության արձանագրության տակ ինքը ստորագրել է առանց ցուցմունք տալու, ավելին՝ այդ ընթացքում իր հետ առերեսվող մեղադրյալը և վերջինիս պաշտպանը ներկա չեն գտնվել, տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը։
 

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի  կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
 

Կատարվում է նախաքննություն:

Ըստ հաղորդման` նախաքննություն իրականացնող քննիչը կատարել է պաշտոնեական կեղծիք