Հայաստանն ու Ռուսաստանն ընդհանուր ՀՕՊ համակարգ ունենալու մասին համաձայնագիր են ստորագրել

16:07 • 23.12.15

Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սեյրան Օհանյանը Մոսկվայում Կովկասյան տարածաշրջանում միացյալ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ստեղծման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:

 

Փաստաթուղթը ստորագրվել է նախարարների երկկողմ հանդիպումից հետո: Նրանք նաև ստորագրել են երկու նախարարությունների միջև համագործակցության պլանը։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր ստորագրել Հայաստանի հետ Կովկասում միացյալ տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը։

 

Հայաստանն ու Ռուսաստանն ընդհանուր ՀՕՊ համակարգ ունենալու մասին համաձայնագիր են ստորագրել