Շվեդիայի մայրաքաղաքի ռեստորաններից մեկում պայթյուն է որոտացել

12:59 • 23.12.15

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի կենտրոնական հատվածում գտնվող ռեստորաններից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով որևէ մեկը չի տուժել:

 

Ինչպես նշում է tass.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել գիշերը, երբ հաստատությունը փակ է եղել։

 

Չնայած այնտեղ այցելուներ չեն եղել, այնուհանդերձ՝ ռեստորանի մի շարք աշխատողներ ներսում են գտնվել:

 

Ըստ ոստիկանության՝ անհայտ անձը պայթուցիկ սարքը գցել է ռեստորանից ներս: Ներկայում դեպքի վայրում աշխատում են մասնագետները:
 

Շվեդիայի մայրաքաղաքի ռեստորաններից մեկում պայթյուն է որոտացել