Սիդնեյում ահաբեկչությունների նախապատրաստման համար կասկածվող 2 երիտասարդ է ձերբակալվել
Սիդնեյում հակաահաբեկչական գործողության ընթացքում 2 տղամարդ է ձերբակալվել, նրանք կասկածվում են ահաբեկչություններ նախապատրաստելու համար, հայտնում է ABC-ն՝ ոստիկանությանը հղումով։
Ենթադրյալ ահաբեկիչներից մեկը՝ 24-ամյա Աբդուլլա Սալիհին, ձերբակալվել է Մեմորիալ-Ավենյուում, երկրորդին՝ 20-ամյա Մուհամմադ Ալամույիին, ձերբակալել են Բենքսթոունում։
Քննության համաձայն՝ նրանք հետաքրքրություն են դրսևորել Վուլումուլու ռազմածովային բազայի նկատմամբ։
Սալիհիին սպառնում է մինչև 15 տարվա, իսկ Ալամույիին՝ ցմահ ազատազրկում։










