Ռուսաստանցին 2 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ «Օդնոկլասսնիկի»-ում արված գրառման համար

23:45 • 24.12.15

Ռուսաստանի Հյուսիս-կովկասյան ռազմական դատարանը Ինգուշետիայի բնակչին երկու տարվա ազատազրկման է դատապարտել՝ «Օդնոկլասսնիկի»-ում արված գրառման համար:

 

«Դոժդ» հեռուստաալիքը հայտնում է, որ ռուսաստանյան իրավապահների գնահատմամբ՝ այդ գրառումը սոցցանցերում ահաբեկչության հրապարակային արդարացման փորձ է եղել:
Մեղադրյալը ամբողջովին ընդունել է իր մեղքը:

Ռուսաստանցին 2 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ «Օդնոկլասսնիկի»-ում արված գրառման համար