Աֆղանստանում ուղևորատար ավտոբուսը բախվել է բենզինի ցիստեռնին. 50-ից ավելի զոհ կա

20:28 • 24.12.15

Աֆղանստանում հինգշաբթի տեղի ունեցած վթարի հետևանքով ավելի քան 50 մարդ է մահացել:

 

Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը` մեջբերելով Աֆղանստանի ոստիկանության ներկայացուցիչին, ճանապարհատրանսպորտային վթարը տեղի  է ունեցել Սամանգան նահանգում:


Հաղորդվում է, որ ուղևորատար ավտոբուսը բախվել է բենզին տեղափոխող  բեռնատարին: Դեռևս տեղեկություն չի ստացվել, թե ում մեղքով է տեղի ունեցել վթարը:

 

Աֆղանստանում ուղևորատար ավտոբուսը բախվել է բենզինի ցիստեռնին. 50-ից ավելի զոհ կա