Դաշտագայլը մեկ ժամ ազատ շրջել է ամերիկյան օդանավակայանում

00:42 • 24.12.15

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Միրթլ Բիչ միջազգային օդանավակայանում երեքշաբթի առավոտյան  արտասովոր դեպք էր պատահել: Վայրի դաշտագայլը մոտ մեկ ժամ ազատ զբոսնել է  օդանավակայանի տարածքում:


Ինչպես հաղորդում է mashable.com-ը` դաշտագայլը օդանավակայանի ուղեբեռների բաժին է ներխուժել առավոտյան 10:00-ին:


Մեկ ժամ անց կենդանիների վերահսկողության կենտրոնի  աշխատակիցներին  և ոստիկաններին հաջողվել է  էլեկտրաշոկային ատրճանակի օգնությամբ բռնել կենդանուն:
 

Դաշտագայլը մեկ ժամ ազատ շրջել է ամերիկյան օդանավակայանում