Ստամբուլի օդանավակայանում իրանական ինքնաթիռի արգելակները չեն աշխատել, և այն բախվել է պատնեշին (տեսանյութ)
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում միջադեպ է տեղի ունեցել, որը կարող էր աղետալի հետևանքներ ունենալ, տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը:
Իրանից Ստամբուլ ժամանած ինքնաթիռը, որը պատկանում է Mahan Air ավիաընկերությանը, բախվել է բետոնե պատնեշին, ապա հարվածել դատարկ ավտոբուսի վերին մասին ու կանգ առել:
Մոտ 150 ուղևոր տեղափոխող ինքնաթիռում տուժածներ չեն գրանցվել:
Թեհրանից թռած A310 ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում, սակայն տեխնիկական խնդրի պատճառով արգելակները չեն գործել:
Տեսանյութը՝ 1tv.ru կայքից.










