Բաշկիրիայում թույլատրել են ամուսնանալ 14 տարեկանից

13:51 • 24.12.15

Բաշկիրիայի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունել են օրինագիծը, որը թույլ է տալիս ամուսնանալ 14 տարեկանում, տեղեկացնում է ТАСС-ը:

 

14 տարեկաններին ամուսնանալու թույլտվություն տալու լիազորությունը հանձնվել է արդարադատության հարցերով պետական հանձնաժողովին՝ խնամակալության և հոգաբարձության մարմինների աջակցությամբ։

 

Խորհրդարանի նիստի ընթացքում շրջանի դատախազության ներկայացուցիչ Ռուսլան Իսմագիլովը հայտնել է, որ գործող «Ընտանեկան օրենսգիրքը» նախատեսում է մինչև 16 տարեկան անձանց ամուսնությունը, սակայն քննարկվող օրինագիծը սահմանում է ամուսնության նվազագույն տարիքը։

Բաշկիրիայում թույլատրել են ամուսնանալ 14 տարեկանից