Կալիֆոռնիայում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

08:39 • 24.12.15

Ամերիկյան Southwest Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Օքլենդ քաղաքում, գրում է Газета-ն:

 

Ինքնաթիռն ուղևորվել է Չիկագո, սակայն թռիչքից հետո պարզվել է, որ այն կարող է խնդիրներ ունենալ շասսիի հետ: Օդանավը պտտվել է քաղաքի վրա 4 ժամ, որպեսզի սպառի վառելիքը, այնուհետ վայրէջք է կատարել: Ականատեսների համաձայն` վայրէջքի պահին անիվներից ծուխ է բարձրացել:

 

Ինքնաթիռում եղել է 139 մարդ: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:

 

«Մարդիկ միմյանց ձեռք էին բռնել, հեռախոսները ձեռքերում էին, հաղորդագրություններ էին գրում հարազատներին և մտերիմներին»,- պատմել է ուղևորներից մեկը:

 

Ավիաընկերությունում հայտնել են, որ անձնակազմի հրամանատարը որոշել է վերադառնալ՝ առկա խնդիրների պատճառով:

Կալիֆոռնիայում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել