Միջազգային կոալիցիայի օդուժը հարվածներ է հասցրել ԻՊ-ի դիրքերին Ռամադիում` օգնելով իրաքյան բանակի առաջխաղացմանը

19:06 • 24.12.15

Միջազգային կոալիցիայի օդուժը հարվածներ է հասցրել Իրաքի Ռամադի քաղաքում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ` օգնելով կառավարական զորքերին արևմտյան քաղաքը ետ նվաճել և դուրս մղել իսլամիստներին քաղաքի բնակելի հատվածներից:


Reuters-ը, վկայակոչելով իրաքյան զինվորական հաղորդագրությունը, տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմական ինքնաթիռները  27 հարված են հասցրել գրոհայինների դիրքերին, որոնք տեղակայված են մայրաքաղաք Բաղդադից մոտ 100 կմ հեռավորությամբ` Եփրատ գետի ափերին:


Նշենք, որ երեկ իրաքյան բանակը հայտարարություն էր արել` ասելով, որ մի քանի օրում կարող է Ռամադին ամբողջապես ազատագրել իսլամիստ գրոհայիններից:
 


 

Միջազգային կոալիցիայի օդուժը հարվածներ է հասցրել ԻՊ-ի դիրքերին Ռամադիում` օգնելով իրաքյան բանակի առաջխաղացմանը