Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին դուրս են գրել հիվանդանոցից՝ Սուրբ Ծնունդն ընտանիքի հետ անցկացնելու համար

09:06 • 24.12.15

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը դուրս է գրվել հիվանդանոցից: Նա Սուրբ Ծննդյան տոնը կնշի տանը` ընտանիքի հետ, գրում է rosbalt.ru-ն։

 

«Նա թուլություն էր զգում վերջին օրերի ընթացքում: Անհրաժեշտ բուժզննում անցնելուց հետո նա կվերադառնա տուն և Սուրբ Ծնունդը կանցկացնի ընտանիքի հետ»,- ասել է նախկին նախագահի դուստրը:

 

Հիշեցնենք, որ 83-ամյա քաղաքական գործչի հոսպիտալացման մասին որոշումը կայացվել էր նրա վատ ինքնազգացողության պատճառով: Այդ ժամանակ նախկին նախագահի դուստրը հայտնել էր, որ նրա առողջական վիճակն անհանգստություն չի առաջացնում:

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին դուրս են գրել հիվանդանոցից՝ Սուրբ Ծնունդն ընտանիքի հետ անցկացնելու համար