Ինդոնեզիայում ահաբեկչություններ նախապատրաստելու համար կասկածվող նոր մարդ է ձերբակալվել
Ինդոնեզիայի իշխանությունները ձերբակալել են ահաբեկչություններ նախապատրաստելու համար կասկածվող անձի, ով, ենթադրաբար, կապ ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ, գրում է Газета-ն:
«Դա ճիշտ է: Մենք ձերբակալել ենք կասկածյալ ահաբեկչի, ով, ինչպես ենթադրվում է, ահաբեկչություններ է նախապատրաստել այս ամիս»,- ասել է Ինդոնեզիայի ոստիկանության ղեկավար Բադրոդին Հաիթին:
Նշվում է, որ ենթադրյալ ահաբեկիչը ձերբակալվել է ազգային ոստիկանության հատուկ ստորաբաժանման կողմից: Իշխանությունները ենթադրում են, որ ձերբակալվածը կապ է ունեցել դեկտեմբերի 19-20-ին ձերբակալված կասկածյալների հետ, որոնք կապված են ԻՊ-ի հետ: Նոր ձերբակալվածի մասին գրեթե տեղեկություններ չկան:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ինդոնեզիայում ձերբակալվել են 6 ծայրահեղականներ, որոնք կապված են ԻՊ-ի հետ և ահաբեկչություններ էին նախապատարստում Ճավա և Սումատրա կղզիներում:










