Միլանում օդի աղտոտվածության պատճառով արգելել են ավտոմեքենաների երթևեկությունը
Իտալական Միլան քաղաքի ղեկավարությունը ժամանակավորապես արգելել է մասնավոր ավտոտրանսպորտի երթևեկությունը ցերեկային ժամերին, գրում է Корреспондент-ը:
Դա անհրաժեշտ է` օդի աղտոտվածության դեմ պայքարելու համար: Արգելքը կգործի դեկտեմբերի 28-ին, 29-ին և 30-ին: Ժամը 10-ից 16-ը քաղաքում թույլ չի տրվի երթևեկել ավտոմեքենայով, ինչպես նաև մոտոցիկլետով և սկուտերով:
Միևնույն ժամանակ, քաղաքային իշխանությունները մինչև տարեվերջ ներդրել են հատուկ տոմս, որը թույլ է տալիս օգտվել բոլոր տեսակի հասարակական տրանսպորտից օրական ընդամենը 1.5 եվրոյով։
Իտալիայի խոշոր քաղաքներում բնապահպանական վիճակը լուրջ վատացել է վերջին շաբաթների ընթացքում անձրևների բացակայության պատճառով, և օդի աղտոտվածության մակարդակը գերազանցել է թույլատրելի սահմանը։










