«Միսս Տիեզերք» մրցույթի 2-րդ տեղը զբաղեցրած գեղեցկուհուն 1 մլն դոլար են առաջարկել պոռնոֆիլմերում նկարահանվելու համար
Հեղինակավոր «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում հաղորդավարի թույլ տված սխալի պատճառով սկզբում առաջին, հետո 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Կոլումբիայի ներկայացուցիչ Արիադնա Գուտյերեսն առաջարկ է ստացել 1 մլն դոլարի դիմաց պոռնոֆիլմում նկարահանվելու մասին։
Ինչպես նշում է lenta.ru-ն, մեծերի համար նախատեսված ֆիլմերի արտադրությամբ զբաղվող Vivid Entertainment կինոստուդիայի սեփականատեր Սթիվ Հիրշը բաց նամակով դիմել է գեղեցկուհուն` առաջարկելով նրան իր համար զուգընկերներ ընտրել, ինչպես նաև որոշել ֆիլմերի քանակը, որում Գուտյերեսը ցանկանում է նկարահանվել:
«Մի՛ տխրիր «Միսս Կոլումբիա», ես քեզ համար ավելի լավ աշխատանք ունեմ»,- գրված է եղել նամակում: Սակայն Գուտյերեսը դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել այս առաջարկը։
Հիշեցնենք, որ «Միսս Տիեզերք» մրցույթը կայացել է դեկտեմբերի 19-ին` Լաս Վեգասում: Սկզբում հաղորդավար Սթիվ Հարվին հայտարարել է, որ հաղթող է ճանաչվել Կոլումբիայի ներկայացուցիչը, սակայն նրան թագադրելուց րոպեներ անց Հարվին ներողություն է խնդրել` մանրամասնելով, որ հաղթողը ոչ թե նա է, այլ Ֆիլիպինների 26-ամյա ներկայացուցիչը:
Կարող եք կարդալ նաև՝










