Թուրքիայի ափերի մոտ փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել. կան զոհեր
Թուրքիայի ափերի մոտ՝ Էգեյան ծովում, փայտե նավակ է խորտակվել, որում ներգաղթյալներ են եղել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Բիրգյուն» կայքը, հաղորդվում է 13 զոհի մասին։
Նշվում է, որ զոհերի թվում երեխաներ կան:
Հունաստանի առափնյա ծառայությունը կարողացել է փրկել 15 ներգաղթյալի:
Անհետ կորած ներգաղթյալներին որոնելու համար 4 նավ և 1 ուղղաթիռ է աշխատում։










