ՌԴ իշխանությունները կազմել են թուրքական ընկերությունների «սպիտակ ցուցակը».«Коммерсантъ»

11:59 • 24.12.15

Ռուսական իշխանությունները կազմել են թուրքական այն շինարարական ընկերությունների ցանկը, որոնք շարունակելու են աշխատել Ռուսաստանում՝ անգամ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումից հետո, գրում է «Коммерсантъ»-ը՝ կառավարության աղբյուրների հղումով:

 

Ռուսական շուկայում դեռ մնում են Enka-ն (վերանորոգել է Պետդումայի շենքը), Renaissance Construction-ը (կառուցել է Սանկտ Պետերբուրգում «Գազպրոմի» գրասենյակը), Odak Group -ը (Կազանի մզկիթի կապալառուն): Ռուսաստանում թուրքական ընկերությունների շրջանառությունը հասնում է տարեկան 50 մլրդ ռուբլու:

 

Ռուսաստանում մնալու արտոնություն ստացած թուրքական ընկերությունների թվում են հայտնվել նաև IC Ictas, Ant Yapi և Mebe ընկերությունները:

 

Պարբերականի աղբյուրներից մեկը նշում է, որ թուրք կառուցապատողների ծառայություններից հրաժարվել հնարավոր չէ, քանի որ դրանց բաժինը ռուսական շուկայում բավական մեծ է։
Պարբերականի ևս մի աղբյուր նշում է, որ թուրքական ընկերություններին թույլ կտան աշխատել, սակայն նոր պայմանագրեր չեն կնքելու։

ՌԴ իշխանությունները կազմել են թուրքական ընկերությունների «սպիտակ ցուցակը».«Коммерсантъ»