ԱՄՆ-ում ձերբակալվել են Armenian Power հանցախմբի անդամ հայազգի եղբայրներ

09:20 • 25.12.15

Ոստիկանները Հոլիվուդի հյուսիսային հատվածում ձերբակալել են հայազգի 2 եղբայրների, որոնք Armenian Power հանցախմբի անդամ են։

 

Ինչպես հայտնում է dailynews.com կայքը, 25-ամյա Հակոբ ու 23-ամյա Պերճ Նահապետյանները մեղադրվում են զենքի ու թմրանյութերի ապօրինի պահման համար։ Հայտնի է նաև, որ խուզարկության ընթացքում իրավապահները նրանց մոտ հայտնաբերել են թմրանյութի պատրաստման համար անհրաժեշտ քիմիական նյութեր:

 

Գլենդեյլի ոստիկանական բաժանմունքի խոսնակ Թահնի Լայթֆութի փոխանցմամբ՝ երիտասարդները ձերբակալվել են դեկտեմբերի 17-ին` իրենց հայրական տան խուզարկության արդյունքում։ Աղբյուրը մանրամասնում է, որ նշված բոլոր իրերն ու նյութերը գտնվել են այդ տանը։

 

Հայտնի է, որ ավագ եղբայրը ներկայում գտնվում է բանտում, մինչդեռ  կրտսերն ազատ է արձակվել 35.000 դոլար գրավի դիմաց:
 

ԱՄՆ-ում ձերբակալվել են Armenian Power հանցախմբի անդամ հայազգի եղբայրներ