Մեքսիկայում 80 մեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել, կան զոհեր

08:48 • 25.12.15

Մեքսիկայում 80 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթարի հետևանքով մահացել է 9 մարդ, 22-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, փոխանցում է Вести-ն:

 

Վթարը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան` Մեխիկոյի մոտակայքում վճարովի ճանապարհին: Զանգվածային ավտովթարի պատճառը կարող էր լինել ուժեղ մառախուղը, որի հետևանքով նախ իրար են բախվել 2 բեռնատարներ:

 

Մայրուղում երթևեկությունն ամբողջությամբ կաթվածահար է եղել: Նահանգի դատախազությունը հետաքննություն է սկսել:

Մեքսիկայում 80 մեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել, կան զոհեր