Հիլարի Քլինթոնն անհանգստացած է ԱՄՆ-ից ներգաղթյալների զանգվածային արտաքսման վերաբերյալ հաղորդագրություններից
ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն անհանգստացած է անօրինական ներգաղթյալներին Կենտրոնական Ամերիկայից արտաքսելու վերաբերյալ ամերիկյան իշխանությունների պլանների առնչությամբ, գրում է РИА Новости-ն` հղում անելով Քլինթոնի նախընտրական շտաբին:
«Հիլարի Քլինթոնն անհանգստացած է այդ հաղորդագրություններից, հատկապես այն ժամանակ, երբ ընտանիքները հավաքվում են միասին տոների ժամանակահատվածում»,- ասել է Քլինթոնի մամուլի խոսնակը:
Նրա խոսքով` Քլինթոնը կարծում է, որ յուրաքանչյուրն իրավունք ունի լիարժեք և արդարացի դատական լսումների և որ երկիրը պետք է ապաստանով ապահովի բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:
«Այս հարցերում մենք պետք է ղեկավարվենք մարդասիրության և մեծահոգության ոգով»,- ասել է Քլինթոնը:
Լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարարությունը մտադիր է հունվարին սկսել անօրինական ներգաղթյալների արտաքսումը, այդ թվում` երեխաների, որոնք վերջին շրջանում ժամանել են Սալվադորից, Գվատեմալայից և Հոնդուրասից:










