Թբիլիսիում մեկնարկել է տոնածառերի փառատոնը (լուսանկարներ)
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի պատմական հատվածում մեկնարկել է ոչ ստանդարտ պարագաներից ու նյութերից պատրաստված տոնածառերի փառատոնը, տեղեկացնում է newsgeorgia.ge կայքը:
Ներկայացված նմուշների շարքում առավել հետաքրքրական են շամպայնի շշերից, գրքերից, շինարարական նյութերից ու փուչիկներից պատրաստված տոնածառերը: Հայտնի է, որ փառատոնը տևելու է մինչ հունվարի 3-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ, ընդհանուր առմամբ, փառատոնի շրջանակում ներկայացված է մոտ 20 տոնածառ։














