ԱՄՆ-ում պտտահողմը 14 մարդու մահվան պատճառ է դարձել (տեսանյութ)

10:15 • 25.12.15

Սուրբ Ծննդյան տոնի նախաշեմին բնությունը տհաճ անակնկալ է մատուցել ամերիկացիներին. երկրի հարավ-արևմտյան հատվածում մոլեգնում են ուժգին տորնադոն ու փոթորիկները:

 

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, տվյալները փաստում են, որ բնական տարերքի հետևանքով 14 զոհ է գրանցվել Միսիսիպի, Թենեսի և Արկանզաս նահանգներում: Նշվում է, որ զոհերի թվում կա 18-ամյա մի աղջիկ: Հայտնի է, որ մի քանի մարդ համարվում է անհետ կորած, իսկ տուժածների թիվը հասել է 40-ի:

 

Ավելի վաղ հաղորդվել է 10 զոհի մասին։

 

Ստորև ներկայացնում ենք The Guardian պարբերականի հրապարակած տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է Միսիսիպի նահանգում ուժգին պտտահողմը տապալում մայրուղով ընթացող հսկայական բեռնատարը:

 

 

ԱՄՆ-ում պտտահողմը 14 մարդու մահվան պատճառ է դարձել (տեսանյութ)