Վատ եղանակի պատճառով ԱՄՆ-ում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 5.000 ավիաչվերթ

08:37 • 25.12.15

ԱՄՆ-ի արևելյան մասում հորդառատ անձրևներն ու հեղեղումները հանգեցրել են բազմաթիվ ավիաչվերթների հետաձգմանը կամ չեղարկմանը: Ամենից շատ տուժել են Ատլանտայի օդանավակայանի ուղևորները: Չվերթների հետաձգումներ են գրանցվում նաև Վաշինգտոնում և Նյու Յորքում, փոխանցում է Вести-ն:

 

Ըստ վերջին տվյալների` ԱՄՆ-ի հարավ-արևելքում բնական աղետի զոհ է դարձել 10 մարդ. 7 մարդ մահացել է Միսիսիպի նահանգում, 3-ը` Թենեսի, և մեկը` Արկանզասում։

 

Ուժեղ քամիները և անձրևները պատուհասել են ամերիկյան նահանգներին այս շաբաթվա կեսերին: Տորնադոյի առաջացման ամենամեծ սպառնալիքը գրանցվել է Միսիսպի, Թենեսի, Արկանզաս նահանգներում և Միսուրի, Իլինոիս և Կենտուկի նահանգների մի շարք շրջաններում: ԱՄՆ-ի օդերևութաբանական կենտրոնը գրանցել է 14 փոթորիկ Միսիսիպի նահանգում:
 

Վատ եղանակի պատճառով ԱՄՆ-ում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 5.000 ավիաչվերթ