Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամանորյա արձակուրդը նրանց օրական 18000 դոլար է արժենում

19:27 • 31.12.15

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին  հնգանիշ արժողությամբ ամանորյա արձակուրդի են մեկնել, որոնց մասին մենք կարող ենք միայն երազել, գրում է The Vanity Fair ամսագիրը: Հանգիստ, երբ մի ամբողջ ջրային մակերես և անվտանգության թիմ պաշտպանում են ձեզ անցանկալի բարեկամներից և այնքան շքեղ հարմարություններ, որոնց ամեն մանրամասնի մասին կարելի է գրել թերթերում:

Տեղեկությունների համաձայն՝ Փիթն ու Ջոլին իրենց արձակուրդն անցկացնում են Թայլանդի Պհուկետ կղզում: Մասնավորապես, նշվում է, որ աստղերը մնում են մեկ օրվա համար 18 հազար դոլար արժողությամբ 10 ննջասենյակով վիլլայում՝ Ամանպուրի ծովային հանգստավայրում: Այս վիլլան այնքան յուրահատուկ է հավանաբար, որ այն անգամ ներկայացված չէ հանգստավայրի կայքում:

Հաղորդվում է, որ Փիթը, Ջոլին և նրանց երեխաները այդ գումարին արժանի հանգիստ են վայելում. երկու հարկանի տունը սպասարկում է ութ աշխատող, այն ունի առանձին մարզասրահ և լողավազան, օվկիանոս բացվող տեսարան, թայլանդցի խոհարար, մերսման սենյակ, գոլորշու սենյակ, անձնական բար և այլն:

Լրատվամիջոցների համաձայն՝ ընտանիքը նաև ակտիվ հանգիստ է անցկացնում ծովափին, խաղում մինի գոլֆ և անգամ այցելել է տեղական հինդուիստական տաճար:

Արձակուրդներից առաջ ընտանիքն այցելել է Կամբոջա, որտեղ Ջոլին նկարահանում է «Առաջինը նրանք սպանեցին իմ հորը. Կամբոջիայի դուստր» վերնագրով իր վերջին ֆիլմը:

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամանորյա արձակուրդը նրանց օրական 18000 դոլար է արժենում