«2016-ի առաջին ապուշներ». համացանցում քննադատել են Դուբայի վառվող երկնաքերի ֆոնին սելֆի արած զույգին

14:42 • 02.01.16

Սոցցանցերի օգտատերերի քննադատության թիրախում է հայտնվել զույգը, որը սելֆի է արել Դուբայում վառվող երկնաքերի ֆոնին, հայտնում է LifeNews-ը:

 

Դեկտեմբերի 31-ին Դուբայում հրդեհվել էր Address Downtown հյուրանոցի շենքը։ Դրա ֆոնին լուսանկարված զույգը սելֆին հրապարակել էր «Շնորհավոր Ամանոր, սիրելի Դուբայ» կից գրությամբ։

 

Սոցցանցերում նրանց անվանել են «տարվա առաջին ապուշներ», «ամենաանհեթեթ սելֆիի հեղինակներ» և պահանջել հեռացնել լուսանկարը։

 

«2016-ի առաջին ապուշներ». համացանցում քննադատել են Դուբայի վառվող երկնաքերի ֆոնին սելֆի արած զույգին