Էրդողանի աշխատակազմը բացատրել է, թե ինչու է նախագահն օրինակ բերել հիտլերյան Գերմանիան

12:53 • 02.01.16

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը մեկնաբանել է նախագահի խոսքերն այն մասին, թե հիտլերյան Գերմանիան արդյունավետ նախագահական երկրի օրինակ է։

 

Associated Press-ը հայտնում է, որ ըստ Էրդողանի գրասենյակի հայտարարության՝ նա հանդես չի եկել Հիտլերի կառավարության պաշտպանությամբ, երբ օրինակ է բերել այդ երկիրը: Նա, ըստ այդմ, պարզապես նշել է, որ Հիտլերի օրոք Գերմանիան ուժեղ գործադիր իշխանություն ունեցող երկիր էր:

 

Էրդողանի գրասենյակից ասել են, թե անընդունելի է նրա խոսքը Հիտլերի իշխանությանն ուղղված դրական գնահատական ընկալել։

 

Միևնույն ժամանակ, նախօրեին արված Էրդողանի սկանդալային հայտարարությունը մեկնաբանել են նաև Ռուսաստանի ԱԳՆ-ում: Կառույցի ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե այդ հայտարարությունից «շատ բան է պարզ դառնում»։

Էրդողանի աշխատակազմը բացատրել է, թե ինչու է նախագահն օրինակ բերել հիտլերյան Գերմանիան