45 հազար մարդ շնորհավորել է Ճապոնիայի կայսեր Նոր տարին
Շաբաթ օրվա առաջին կեսին շուրջ 45 հազար մարդ է այցելել Տոկիոյում կայսրական նստավայր՝ Ակիհիտո կայսեր ու նրա ընտանիքի Նոր տարին շնորհավորելու համար։
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ կայսրը, կայսրուհի Միտիկոն, գահաժառանգ Նարուհիտոն և թագավորական ընտանիքի այլ անդամներ ևս արդեն հայտնվել են հավաքվածներին։
Պալատի զրահապատ փակ պատշգամբից կայսրը հույս է հայտնել, որ Նոր տարին խաղաղություն ու հանգստություն կբերի երկրի քաղաքացիներից յուրաքանչյուրին:
Ըստ ԶԼՄ-ների՝ կայսրն ու նրա ընտանիքը հավաքվածների առաջ դուրս կգան օրվա մեջ ընդհանուր առմամբ հինգ անգամ։










