Իրանը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան թանկ կվճարի շիա հոգևորականի մահապատժի համար

15:49 • 02.01.16

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան թանկ կվճարի շիա հայտնի հոգևորական Նիմր ալ-Նիմրին մահապատժի ենթարկելու համար, հայտնում է Reuters-ը։ Իրանը մեծավմասամբ իսլամի շիա դավանանքի հետևորդ երկիր է:
 

Այսօր ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սաուդյան Արաբիան մահապատժի է ենթարկել 47 մարդու, ովքեր մահապատժի էին դատապարտվել ահաբեկչության մեղադրանքով: Շիա հոգևորականը մեղավոր էր ճանաչվել զանգվածային անկարգություններ հրահրելու համար:

 

Russia Today-ը հայտնում է, որ Բահրեյնում անկարգություններ են սկսվել հայտնի հոգևորականի մահապատժի լուրի տարածումից հետո: Իրաքը ևս մտավախություն է հայտնել, որ հոգևորականի մահապատիժը խնդիրներ կառաջացնի։

 

Իրանը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան թանկ կվճարի շիա հոգևորականի մահապատժի համար