Հունաստանի նախագահը վարչապետին մաղթել է, որ այս տարի նա փողկապ կապի

13:40 • 02.01.16

Հունաստանի նախագահ Պրոպոկոպիս Պավլոպուլոսը վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ զրույցում հույս է հայտնել, որ 2016 թվականին երկրի տնտեսական վիճակը կբարելավվի, ինչը նշանակում է՝ վարչապետը ստիպված կլինի փողկապ կրել։

 

«Լենտա»-ն հիշեցնում է, որ Ցիպրասը սկզբունքորեն հրաժարվում է փողկապից, սակայն խոստացել է անել դա, եթե Հունաստանի պարտքերի հետ կապված խնդիրները լուծվեն:

 

2016-ի բյուջեով Հունաստանի իշխանությունները նախատեսում են միջազգային վարկատուների պահանջները բավարարել՝ ծախսերի նոր կրճատումներով ու հարկերի բարձրացումներով:

 

Վարկատուները մինչև 2018-ը 86 մլրդ եվրո կտրամադրեն Հունաստանին։

 

Այս ֆոնին Ցիպրասը նախագահին ասել է, որ նախագահը «բարձր նշաձող է սահմանել»։

Հունաստանի նախագահը վարչապետին մաղթել է, որ այս տարի նա փողկապ կապի