Սաուդյան Արաբիայում ահաբեկչության մեղադրանքով 47 մարդ է մահապատժի ենթարկվել
Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ մահապատիժ է կիրառել 47 անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում են ահաբեկչության կամ ահաբեկչություն հրահրելու համար։
Al Arabiya-ն հայտնում է, որ մահապատժի ենթարկվածների թվում են նաև «Ալ Քաիդայի» մասնաճյուղերից մեկի առաջնորդը և շիա քարոզիչ Նիմր ալ-Նիմրը։ Նրանք մահապատժի են դատապարտվել 2014-ին:
Նշվում է, որ մահապատժի ենթարկվածների մեծ մասը կապ է ունեցել 2003 – 2006 թթ «Ալ Քաիդայի» կողմից Սաուդյան Արաբիայում իրականացված ահաբեկչական գործողությունների հետ։










