ԱՄՆ-ում բարեկամները սպանել են իրար՝ լվացքի մեքենայի պատճառով
Նոր տարվա նախօրեին Լոս Անջելեսում չորս մարդ է մահացել՝ լվացքի մեքենայի շուրջ առաջացած վիճաբանության պատճառով:
The Guardian-ը հայտնում է, որ ամերիկացին սպանել է իր տղայի ընկերուհուն, իր ընկերուհուն և ընտանիքի ընկերոջը, ինչից հետո որդին վերցրել է ատրճանակը և սպանել հորը։
Ոստիկանությունից մանրամասնել են, որ ամեն ինչ սկսվել է լվացքի մեքենայի օգտագործման շուրջ ծագած վեճից, ինչը հունից հանել է ամերիկացուն: Վերջինս նաև զենքերի հավաքածու է ունեցել:










