Յուրաքանչյուր զինվորի մայր ու զինվոր թող ստանա այն, ինչ ուզում ենք բոլորս՝ խաղաղություն․Արփինե Հովհաննիսյանի մաղթանքը
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի կյանքում ոչինչ չի փոխվել նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Ամանորը, ինչպես միշտ, դիմավորել է Հայաստանում՝ տանը։
Ինչ վերաբերում է նրա ամանորյա մաղթանքին, նախարարը նշեց, որ կարող են լինել վեհ ու գեղեցիկ բառեր, ջերմ խոսքեր, բայց յուրաքանչյուրին ցանկանում է անհատական երազանքների իրականացում։
«Յուրաքանչյուրիդ ներսում այն, ինչ-որ կա, ինչ նվիրական ու փափագած երազանք, թող իրականանա, իսկ ժողովրդին ցանկանում եմ մի փոքր պակաս կենցաղ, մի քիչ շատ ուրախություն ու երջանկություն, իսկ յուրաքանչյուր զինվորի մայր ու զինվոր թող ստանա այն, ինչ ուզում ենք բոլորս՝ խաղաղություն»,-ասաց նա։










