Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված այս օրերին տեղացած առատ ձյան հետևանքների վերացման աշխատանքներին

14:11 • 02.01.16

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 2-ին այցելել է Ստեփանակերտի քաղաքապետարան և աշխատանքային խորհրդակցություն հրավիրել՝ նվիրված այս օրերին տեղացած առատ ձյան հետևանքների վերացման աշխատանքներին։ Այդ մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

 

Բակո Սահակյանը կարևորել է մայրաքաղաքի կենսագործունեության անխափան ապահովումը և կոնկրետ հանձնարարականներ տվել համապատասխան մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ։

 

 

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված այս օրերին տեղացած առատ ձյան հետևանքների վերացման աշխատանքներին