ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

12:33 • 02.01.16

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

 

Փակ են Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի միջհամայնքային ճանապարհները, Կապուտան-Հատիս, Սոթք-Քարվաճառ, Գավառ-Մարտունի, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

 

Դժվարանցանելի են Արագածոտնի, Արարատի, Լոռու մարզերի և Կոտայքի մարզի Հանքավան քաղաքի միջհամայնքային ավտոճանապարհները, Սարավան գյուղից դեպի «Զանգեր» տանող ճանապարհահատվածը, Ելփին-Վայք-Ջերմուկ, Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան, Կապան-Մեղրի, Լանջիկ-Վարդաղբյուր («Ղոչի Աղբյուր» կոչվող հատվածը), Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհները, Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ը: Նշված ավոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում առկա են տեղումներ թույլ ձյան տեսքով:

 

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս տվյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

 

ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի բաց է:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ