Հիլարի Քլինթոնը գրազով օղի է խմել Ջոն ՄքՔեյնի հետ
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնը խոստովանել է, որ հանրապետական սենատոր Ջոն ՄքՔեյնի հետ գրազով օղի է խմել:
Ինչպես նշում է vz.ru-ն, կին թեկնածուն ավելի է անկեղծացել` պատմելով, որ կյանքի ընթացքում շատ է գրազ եկել։
«Սակայն դրանցից ամենահետաքրքիրը տեղի է ունեցել Ջոն ՄքՔեյնի հետ, երբ մենք ներառված էինք ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակության կազմում: Կարելի է ասել, որ նա ինձ մարտահրավեր նետեց ու, թեև մեր միջև կան քաղաքական բնույթի տարաձայնություններ, այնուհանդերձ` մենք նստեցինք սեղանի շուրջ ու սկսեցինք խմել»,-վերհիշել է Քլինթոնը:
Նրա խոսքով՝ «պայքարը» շարունակվել է այնքան, մինչև որ ինքն ու ՄքՔեյնը որոշել են «ոչ- ոքիով» սահմանափակվել։










