Էստոնիայի նախագահն ամուսնացել է Լատվիայի ՊՆ աշխատակցուհու հետ

21:34 • 02.01.16

Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսն այսօր եկեղեցական կարգով ամուսնացել է Լատվիայի պաշտպանության նախարարության 38-ամյա աշխատակցուհու` Իևա Կուպցեի հետ:

 

Ինչպես հայտնում է ria.ru-ն, սա Էստոնիայի 62-ամյա ղեկավարի համար արդեն 3-րդ ամուսնությունն է: Ըստ էստոնական ԶԼՄ-ների՝ պսակադրության արարողությունն անցկացվել է հարազատների ու ընկերների շատ նեղ շրջանակում: Ընդհանուր առմամբ, միջոցառմանը ներկա է եղել 40 մարդ:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Իլվեսը խոստացել էր, որ եթե ամուսնանա Կուպցեի հետ նախքան իր պաշտոնավարման ժամկետի ավարտը, ապա իր նոր կինը կհրաժարվի օրենքով իրեն հասանելիք քարտուղարից ու ծառայողական մեքենայից:

 

Նշենք, որ Իլվեսի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարվա օգոստոսին:
 

Էստոնիայի նախագահն ամուսնացել է Լատվիայի ՊՆ աշխատակցուհու հետ