Հրդեհ Երևանի Ամիրյան փողոցում՝ պանդոկի խոհանոցում
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 16.31-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցում՝ պանդոկի խոհանոցի հատվածում, առկա է էլ. լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.53-ին, մարվել՝ 17.11-ին: Պանդոկի խոհանոցում այրվել են մալուխներ (15 գմ) և կախովի առաստաղից 4 քմ հատված:










