Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

14:31 • 02.01.16

Լուսանկարը՝ pastinfo.am-ի

 

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին` ժամը 12.39-ին, տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Սարալանջ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի» մակնիշի 25 TT 055 պետհամարանիշով ավտոմեքենան (5 ուղևոր):

 

Հունվարի 2-ին՝ ժամը 11.26-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում սառցաջրերի մեջ ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2108» մակնիշի 08 ՕՕ 619 և «ՎԱԶ-2121» մակնիշի 68 OO 614 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

 

Հունվարի 2-ին՝ ժամը 10.31-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 29-րդ կմ-ի հատվածում՝ Արտաշատի կամրջի աջակողմյան մասում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել Արտաշատ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

 

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել Աստրա» մակնիշի 34 TV 990 պետհամարանիշով ավտոմեքենան։

 

Հունվարի 2-ին՝ ժամը 10.15-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի մոտակայքում ձնաբքի հետևանքով արգելափակվել է երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 13-րդ կմ-ին ձնաբքի հետևանքով արգելափակվել են «Մերսեդես» մակնիշի 35 RS 236 պետհամարանիշով և «Պեժո» մակնիշի ավտոմեքենաներ:

 

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից:

 

Հունվարի 2-ին՝ ժամը 10.00-ին, տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-3110» մակնիշի 34 SD 105 պետհամարանիշով ավտոմեքենան:

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից