Երևանում բուքմեյքերական գրասենյակների վրա հարձակումներ իրականացրած անձինք կալանավորվեցին. shamshyan.com (տեսանյութ)

14:53 • 02.01.16

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի 12/2 շենքի բնակիչ, 19-ամյա Գևորգ Սերոբյանի և Երևան քաղաքի Վերին Շենգավիթի 10-րդ փողոցի բնակիչ, 19-ամյա Ռաֆիկ Ռաֆայելյանի նկատմամբ, հայտնում է shamshyan.com կայքը։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են Երևանում «Վիվարո բեթ» բուքմեյքերական գրասենյակներում դիմակավորված ու հրազենի գործադրմամբ ավազակային հարձակումներ կատարելու մեջ։

 

Դատավոր Գագիկ Խանդանյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը, և Գ. Սերոբյանն ու Ռ. Ռաֆայելյանը դատարանից տեղափոխվել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ։

 

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

 

 

Երևանում բուքմեյքերական գրասենյակների վրա հարձակումներ իրականացրած անձինք կալանավորվեցին. shamshyan.com (տեսանյութ)